ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

«Փողոց դուրս գալը չափորոշիչ չէ»

«Փողոց դուրս գալը չափորոշիչ չէ»
06.12.2013 | 16:16

Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ հրապարակում իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում քաղաքացիական ակտիվիստները, որոնց մեծ մասը անկուսակցականներ են: Իսկ ահա այն քաղաքական ուժերը, որոնք հանդես էին գալիս որպես արևմտամետության, եվրաինտեգրման ջատագովներ, ցուցաբերեցին նկատելի պասիվություն:

irates.am-ը ՀՀՇ կուսակցության գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց, թե ինչու իրենց կուսակցությունը չմիացավ հակապուտինյան բողոքի ակցիային:

«Մենք միշտ դեմ ենք եղել «հակա» մոտեցմանը: Մենք առաջնորդվում ենք մեր պետության շահերով և պնդում, որ ցանկացած պետության ղեկավարի հետ պետք է պահպանել իրավահավասար հարաբերությունների սկզբունքը: Մենք չեն որդեգրել հակառուս կամ արևմտամետ լինելու սկզբունքը: Այլ հարց է, որ մեր պետության շահերից այսօր բխում է եվրաինտեգրումը»,- ասաց Կարեն Կարապետյանը: Նա համաձայն չէ մեր այն դիտարկմանը, որ ՀՀՇ-ն ցուցաբերել է պասիվություն:

«Ընթացիկ պրոցեսներին մենք տվել ենք գնահատականներ: Այնպես չէ, որ մենք ընդունել ենք կրավորական դիրքորոշում: Պուտինի այցի վերաբերյալ նույնպես տվել ենք մեր գնահատականը: Եթե խնդիրը վերաբերում է փողոց դուրս գալուն և ցուցապաստառներով ակցիաներ անելուն, ես կարծում եմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ազատ է իր կամքն արտահայտելիս: Մեկն իր բողոքն արտահայտում է փողոց դուրս գալով և պաստառներ պարզելով, մյուսն իր բողոքը, դիրքորոշումն արտահայտում է՝ մամուլի միջոցներով: Այնպես որ, չեմ կարծում, թե փողոց դուրս գալը չափորոշիչ է: Այն մարդիկ, ովքեր փողոց դուրս գալով են իրենց դիրքորոշումը հայտնել` իրենց իրավունքն է, այդպես են հարմար գտել»,- ասաց մեր զրուցակիցը:

Կարեն Կարապետյանը հիշեցրեց նաև, որ վերագրանցված ՀՀՇ-ն դեռևս նոր ձևավորվող քաղաքական ուժ է:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1608

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ